ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը          Տեսանյութ․«Բարի գալուստ կլիմայական գարուն», ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 ապր 2024 11:11

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջիցԱպրիլի 29-ին, ժամը 00։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ա․ Ա․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր