Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian

Օնկոլոգիական հիվանդությունները նախկինի պես ամենավտանգավորն են եւ զբաղեցնում են մահացության ցուցակի առաջին դիրքերը։ Եվ մելանոման քաղցկեղի այն տարատեսակներից է, որոնք ավելի դժվար են տրվում բուժման։
Նոր պատվաստանյութը, որն ստեղծել են բրիտանացի մասնագետները, հաջողությամբ անցել է թեստավորման երկու առաջին փուլերը։ Այժմ սկսվել է փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են հարյուրավոր պացիենտներ։
Նոր պատվաստանյութի գլխավոր առավելությունը նրա էքսկլյուզիվությունն է. այն պատրաստում են յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես։ Այն նախատեսվում է իմունային համակարգի գործադրման համար, ստիպում է օրգանիզմին ինքնուրույն բացահայտել քաղցկեղային բջիջները։
Հետազոտության համակարգողները նշում են, որ նորույթն ունի լավ պոտենցիալ, կարող է վերջնականապես բուժել քաղցկեղից։ Այդ պատվաստանյութի պատրաստման համար պացիենտից վերցնում են ուռուցքի նմուշը, իսկ հետո սեքվենավորում ԴՆԹ-ն արհեստական բանականության կիրառմամբ։