Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել          Տեսանյութ.Դա ամենահարմար տարբերակներից մեկն է. չի բացառվում, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով       ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը.Իրանի ղեկավարության հետ կատարվածում եթե Ադրբեջանին օգտագործել են,ապա կփաթեթավորեն...    

01 մայիս 2024 15:16

Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար

Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համարՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանն անդրադարձել է սահմանազատումը Տավուշից սկսելու թեմային։
Մի քանի կարևոր նկատառում է արել՝ Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին։
 
«Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում, պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ: 
 
Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն հայկական բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված, անսակարկելի իրավունքից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից: 
 
Սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»: Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը... Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:
 
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը՝ օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր