Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

03 մայիս 2024 09:28

Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»

Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող ճանապարհը թեպետ բացվել է, եւ ականազերծողներն աշխատանքներ են երեկվանից սկսել, սակայն բնակիչները չեն հուսահատվել ու զենքերը վայր դրել։

Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են կանգնեցնելու Հայաստանի «տապանաքարերը», ինչպես նրանք անվանում են սահմանազատման սպիտակ սյուները: Բնակիչները քննարկել են, որ առաջին սյան հայտնվելուն պես պետք է կազմակերպված գրոհել եւ հեռացնել իրենց դաշտերից այդ սյուները։

Նշենք, որ երեկ Կիրանցում սահմանազատման, ասել է թե՝ հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով ողջ օրը հրահանգավորել է իր ենթականերին, թե ինչ անեն, ինչպես անեն, որ հնարավորինս գոհացնեն Նիկոլ Փաշինյանին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր