Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ          Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է       Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 մայիս 2024 13:42

Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի

Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնիՌուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ սահմանների լեգիտիմությունն ավելի կարևոր է, քան դաշնակիցները:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական ներուժը չի կարող դիմակայել ադրբեջանա-թուրքական զինված ներուժին:

«Սահմանների լեգիտիմացումը, իհարկե, շատ լավ է, դա օրակարգային հարց է երկու պետությունների համար, պետք է ինչ-որ գծեր գծել։ Բայց այդ գծերի անվտանգությունը պետք է իրականացնի ինչ-որ որոշակի ուժ։ Այս իրավիճակում, ամենայն հավանականությամբ, դա Հայաստանի սահմանապահ պահապանների կորպուսն է և Հայաստանի զինված ուժերը։ Բայց եթե հիմա համեմատենք հայկական բանակն ու ադրբեջանական բանակը, այսինքն՝ համարեք թուրքականը, ապա, իհարկե, հայկականը շատ աններկայանալի և նույնիսկ թերի տեսք ունի»,-ասել է Մատվիյչուկը։

Նրա խոսքով՝ այսօր Փաշինյանը փորձում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգային հարցերում, ինչպես ինքն է ասում՝ ի շահ հայ ժողովրդի։

«Բայց հարց է, թե այդ դեպքում ով է ապահովելու Հայաստանի սուվերեն գծերի անվտանգությունը, եթե Հայաստանը չունի որոշակի ռազմական ներուժ։ Ուրեմն Փաշինյանը պարտավոր է լինելու ինչ-որ մեկից օգնություն խնդրել, որովհետև Հայաստանի և՛ տնտեսական, և՛ ռազմական ներուժն այսօր այնպիսին է, որ նա չի կարողանա դիմակայել ադրբեջանա-թուրքական զինված ներուժին։ Իրանը չի տա այդ օգնությունը, Իրանը կարող է միայն բարոյական աջակցություն ցուցաբերել, բայց իր ուժերը Հայաստանի տարածք հենց այնպես չի մտցնի։

Հետևաբար Հայաստանի համար միակ դաշնակիցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է (ՀԱՊԿ)։ Բայց Փաշինյանը վախենում է գալ այնտեղ, որովհետև ղեկավարներն անհարմար հարցեր են տալու, պետք է ինչ-որ պատասխանատվություն ստանձնել։ Իսկ նա չի ուզում վերցնել այն, քանի որ արդեն շատ բան է խոստացել Արևմուտքին։ Բանն այն է, որ Ռուսաստանի օգնությունից, Ռուսաստանի ռազմական ներկայությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու րոշում է, — եզրափակել է Մատվիյչուկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր