Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...

Սիմոնյանի խոսքով, սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ «ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, այդ իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։
Հարցին, արդյոք մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել, նա պատասխանեց․ «Չգիտեմ մասնակիցների թիվը շատանում է, թե ոչ, դրա հետ կապված որևիցե մեկնաբանություն անել չեմ կարող, թող շատանան, գան իրենց ձայնը հնչեցնեն, ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրությունների միջոցով, որը տեղի է ունենալու 2026-ին»։
Հարցին, այդ դեպքում ինչպես հաջողեց 2018-ի հեղափոխությունը նա նշեց, որ այդ ժամանակ իշխանությունը ձևավորված չէր արդար ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։
Դիտարկմանը, որ Ալիեւը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրում ամբողջությամբ իրենց մոտեցումներն են, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ամբողջությամբ միջազգային նորմեր են դրված, որը նաեւ մեր մոտեցումներն են: Բոլոր այն հարցերում, որտեղ հակասություններ կան, հայկական կողմը դրանք մերժում է: Դրա ապացույցն այն է, որ պայմանագիրն արդեն որերորդ անգամ գնում-գալիս է: Բա ինչո՞ւ է գնում-գալիս, որովհետեւ իրենք իրենց առաջարկներն ուղարկում են, մենք էլ ասում ենք՝ չէ, սրանք էլ մեր առաջարկներն են: Դրա համար պրոցեսը ձգձգվում է»:
Հարցին՝ ո՞րն է կողմերի հիմնական տարաձայնությունը, ԱԺ նախագահը տեղեկացրեց. «Հիմնական տարաձայնություն չկա, հերթով կետերով գնում ենք, այսինքն՝ գալիս, հասնում ենք այս կետերին, սա ենք քննարկում, միջազգային սկզբունքների հիման վրա է արվում և հերթով...
Շատ կարևոր է, որպեսզի երկակի մեկնաբանության տեղ չթողնենք: Տեսեք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված նման սակարկումներ որոշ երկրներ ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին անել, և դա լավ դաս է բոլորիս համար, որ բոլոր ձևակերպումները երկու կողմի համար հասկանալի լինեն, թե ինչի մասին է այդ ձևակերպումը, որ մեկը չասի՝ դու այստեղ ինձ մի բան ես խոսացել, մյուսն ասի՝ ինձ մի բան ես խոստացել»: