Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

06 մայիս 2024 13:30

Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն

Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը.Թուրքիան դառնում է ժամանակակից ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություն«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող  Սերգեյ Մելքոնյանը՝ արձագանքելով Փաշինյանի Մոսկվա չմեկնելու մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

«2023 թ. հունիսի 3. Նիկոլ Փաշինյանը ներկա է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

2024 թ. մայիսի 7. Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Առանց գնահատականների։ Միայն փաստեր։ Թուրքիան դառնում է ժամանակակից Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,-գրել է Մելքոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր