Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

06 մայիս 2024 13:56

Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է

.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Գեղամ Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, , ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է մի՞թե իրավապահ համակարգը չի կարող գտնել էդ այլանդակներին.ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցեր ուղղեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ անդրադառնալով համացանցում տարածվող ատելության խոսքին․ «Ատելության խոսքի տարածման պատճառներից մեկն այն, որ նման մարդիկ անպատիժ են մնում, թաքնվում են համակարգչի ու հեռախոսի հետևում ու ինչ ասես՝ գրում են։
 
Եթե, օրինակ, ես փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Գեղամ Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, որ ինքը այլանդակի մեկն է, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է, թե՞ ոչ։ Իրավական համակարգը չի կարողանում գտնել նմաններին։ Իսկ նման գրառումների հետևում կանգնածները պետք է հրապարակային պատժվեն»,- ասաց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր