Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել, կանգ առեք, ապիկարներ          Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է որևէ խնդիր չկա       Բախվել են «Opel»-ն ու «06»-ը, մեկ այլ ավտոմեքենա բախվել է «06»-ին, ապա ջրատարի բետոնե պատնեշին ու բռնկվել, կա 7 տուժած    

07 մայիս 2024 16:30

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրելՄայիսի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին ժամը 19։00-ին Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ, վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապ օգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն է տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրեն դիմի։

Մայիսի 4-ին ժամը 21։00-ին Անահիտ Ե․-ն զանգահարել է բժիշկին, և հայտնել է, որ իրեն վատ է զգում ու բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո սկսել է «ձեռքերին ազատություն տալ», իբրև թե ստուգում կատարի և քաշել Անահիտ Ե․-ին իր կողմ, բռնի ուժով համբուրել է իրեն, ինչպես նաև բժիշկը թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր