Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

07 մայիս 2024 13:58

Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել. մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք

Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել փշալարը . մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք...«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է տալիս»,-Կիրանց-Երևան երթի հանգստի ժամին լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը տեղեկացրեց, որ կիրանցում թշնամու դիմաց փշալար է լինելու։

«Փշալարն ինչ է, մի րոպեումա ադրբեջանցին կարող է անցնել փշալարը և ահաբեկի էդ մարդկանց, սպանի նրանց և սպանելուց հետո Ադրբեջանը պահանջի հետ վերադարձնեն իր մարդասպանին, ինչպես եղավ պահնորդին սպանելու ժամանակ, երբ փառք ու պատվով վերադարձրեցին ադրբեջանցի զինվորին»,-հայտարարեց պատգամավորը։

«Էն պահին, երբ Արցախում էթնիկ զտումներ էին անում, մարդանց մորթում էին, իշխանությունն ասում էր Արցախում անվտանգ ա, հիմա էլ ասում ա՝ Կիրանցում անվտանգ ա։ Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Ասում են՝ դե մեզ պահանջ են ներկայացրել, չկատարենք՝ պատերազմ կլինի: Բա վաղը մյուս օրը որ էլի պահանջեց, ի՞նչ եք անելու: Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք: Սրանց մոտ սեփական ժողովրդի նկատմամբ զրո պատասխանատվություն կա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր