Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 մայիս 2024 09:31

Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն իսկ պետական հիմնարկների աշխատակիցներին ուղիղ ասվել է՝ կազատվեն աշխատանքից․ «Հրապարակ»

Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն իսկ պետական հիմնարկների աշխատակիցներին ուղիղ ասվել է՝ կազատվեն աշխատանքից«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ մարզպետները գործի են անցել, վարչական ղեկավարների եւ այլ բանագնացների միջոցով Հայաստանում ապաստանած արցախցիներին սպառնում են՝ մայիսի 9-ին Երեւանում Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից։
 
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին զգուշացրել՝ ակտիվություն չդրսեւորել: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց։
 
Երեկ նաեւ պետական հիմնարկների աշխատակիցներից ահազանգեր ստացանք․ նրանց ուղիղ ասվել է՝ եթե մասնակցեք երթին, կազատվեք աշխատանքից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 08․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր