Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 մայիս 2024 12:17

Տարբերակներ, որոնցից մեկը...Կմտցվի՞ արդյոք արտակարգ դրություն սահմանելու հարցը

Տարբերակներ, որոնցից մեկը...Կմտցվի՞ արդյոք արտակարգ դրություն սահմանելու հարցըՏավուշում սկզիբ առած և երևան ընթացող շարժումը մեծ անհանգստություն է առաջացրել ՔՊ-ականների մոտ։ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն կերպ փորձում են վարկաբեկել շարժումը, ցույց են տալիս,թե չեն վախենում, սակայն, դա բոլորովին էլ այդպեսն չէ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն այս օրերին իր «հավատարիմ» թիմակիցների հետ տարբերակներ է քննարկում, թե ինչ անել, որ շարժումը մարի և չհասնի Երևան, քանի որ Երևան հասնելուց հետո այն կարող է թափ առնել, ինչը կառավարելն անհնար կլինի։

Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները մի քանի տարբերակ են մշակել, առաջինը սադրիչների գործուղումն է հավաքների վայր, որպեսզի կռիվ հրահրեն, որի ժամանակ էլ ուժայինները կսկսեն մարդկանց բերման ենթարկել, ապա կալանավորել, ինչպես դա արվեց 2022 թվականին։ Այն ժամանակ հիմնական դերակատարներից էին Փաշինյանի մոլի աջակիցներ Թաթուլ Ասիլյանն ու ախուրյանցի Անոն։

Իշխանությունը գիտակցում է, որ այս տարբերակը հնարավոր է իր ցանկալի արդյունքը չտա, ուստի քննարկում են երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 16-ին կորոնովաիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց և հասավ մինչև սեպտեմբերի 11-ը։

Մոտ 2 շաբաթ անց, սակայան, թշնամի Ադրբեջանը լայնածավալ հարձակումգործեց Արցախի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Նույն օրը Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որը վերացվեց 2021 թվականի մարտի 24-ին։

Ինչպես արտակարգ դրության, այնպես էլ ռազմական դրության ժամանակ, բազմաթիվ սահմանափակումներ են գործում, ինչպես շարքային քաղաքացիների համար, այնպես էլ լրատվամիջոցների։

Օրինակ՝ ռազմական դրությանժամանակ Կառավարությունից արգեկում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոսների հուղարկավորությանկարգը նկարահանել։

Արտակարգ դրության ժամանակ էլ սահմանափակվում էր քաղաքացիների տեղաշարժը։

Թե Փաշինյանն ու ՔՊ-ականները ինչ ձևով են հասնելու արտակարգ դրության հաստատմանը, կարելի է միայն եզրակացնել։ Բայց մի բան ակնհայտ է, սեփական իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է։

Նշենք, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր