Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները       Յուրահատուկ թեստ, որը կօգնի հասկանալ, թե որքանով եք սթրեսակայուն    

08 մայիս 2024 14:35

Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախ

Եթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, կդառնան ռուսական բանակի թիրախՖրանսիացի զինվորականները կդառնան Ռուսաստանի զինված ուժերի թիրախը, եթե հայտնվեն Ուկրաինայի հակամարտության գոտում, մայիսի 8-ին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ֆրանսիացիները հայտնվեն հակամարտության գոտում, նրանք անխուսափելիորեն թիրախ կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականության մասին հայտարարությունը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել էր, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը և Կիևը օգնություն խնդրի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր