Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել          Տարադրամի ինչ փոխարժեքներն են ներկայացված մայիսի 20-ի համար       Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են    

09 մայիս 2024 11:38

«Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի»

«Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի»Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում էգրառումը.

«Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ սահմազատման գործընթացը Կիրանցում ներկայումս սառեցված է: Նա ասաց, որ բանակցությունների արդյունքում գյուղի բարձունքում գտնվող Խաչի Յալ տարածքում հաջողվել է 25 մետրով ետ տանել սահմանը, ինչի համար ինքը գոհունակություն է հայտնել: Հարցրի, թե բանակցություններն ինքն ում հետ է տարել։ Նա պատասխանեց՝ քարտեզագրողների։

Կ․ Շահինյանը դժգոհեց, որ ինքը երկու անգամ «ասուլիս է տվել», բազում մտահոգություններ հնչեցրել, սակայն կենտրոնացել են միայն այն խոսքերի վրա, որ ինքը գոհունակություն է հայտնել նշված հատվածում սահմանը 25 մետր հետ տանելու համար։

«Գո՞հ եմ, թե չէ, պար եմ եմ գալիս»,- ասաց Կ․ Շահինյանը։ Նա ասաց, որ իրենց մտահոգություները մնում են, քանի որ սահմանազատման հետևանքով գյուղից խանութներ, այլ շինություններ, 19-րդ դարի եկեղեցու բակը, այգիներ, հողեր կանցնեն Ադրբեջանին, Կիրանցի կամրջով այլևս երթևեկել չի լինի։ Այդ տարածքների, շինությունների համար Կիրանցի բնակիչները կադաստրից ստացել են սեփականության վկայականներ։

Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ իրենց համար ձեռնտու կլինի, որ գյուղի ծայրին գտնվող 60 հեկտար հողերը, որտեղ նաև խորհրդային շրջանի ադրբեջանական գերեզմանատուն կա, փոխանակվի իրենց համար կենսական տարածքների հետ։ Կ․ Շահինյանը հերքեց, որ բողոքի հավաքներին մասնակցելու համար 4 կիրանցիների ազատել են աշխատանքից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր