Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

10 մայիս 2024 11:27

Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներո՞վ. ռուս փորձագետ

Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներո՞վ. ռուս փորձագետԱյսօր՝ մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք բանակցություններին ընդառաջ «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն մեկնաբանել է կայանալիք հանդիպումը։

Վերլուծաբանը Երևանի և Բաքվի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը անվանել է «ադրբեջանական դիվանագիտության հաջողություն» և հավելել որ առջև շատ կարևոր փուլ է սպասվում։

«Փաշինյանն այսօր հեռվանում է Մոսկվայից, սակայն շատ կարևոր է, որ ԱԳ նախարարների հանդիպումը կայանալու է ղազախական հարթակում։ Մենք ակնկալում ենք միայն մեկ բան՝ այս բոլոր որոշումներն ու բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջադրած պայմաններով և սկզբունքներով։ Իհարկե, վաղ թե ուշ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Մենք բացարձակապես համոզված ենք դրանում»,-ասել է Կորոտչենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր