Մայրն իր 5 անչափահաս երեխաների հետ շուրջ 20 օր է անհետ կորել է․ համայնքից նոր մանրամասներ են հայտնում          Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», ապա կարող ենք գալ եզրակացության, որ մսից էլ կարող ենք պատրաստել թթվասեր       Այդուհանդերձ,Ֆրանսիան կշարունակի զինել Հայաստանին՝ չնայած Ադրբեջանի հետ հարաբերությունների սրմանը. Bloomberg    

14 մայիս 2024 09:13

Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. 4-5 քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու».Փաստ

Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. 4-5 քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու»Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»:

«Փաստ» օրաթերթը գրում է.Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա: Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:

Ավելին, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկա պահին Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության մոտ տասը պատգամավոր նեղ շրջանակներում դժգոհել է, թե մեծ ճնշումների տակ են իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների կողմից, որոնք կոչ են անում դեմ չգնալ ժողովրդական պահանջին ու, հանուն երկրի փրկության, աջակցել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին: Այդ պատգամավորները նշել են, թե հիմա երեք «քարի» արանքում են. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր սպառնալիքներով և «դոսյեներով», մյուս կողմից՝ բարեկամները, հարազատները, ընկերները, վերջապես մյուս կողմից՝ համաժողովրդական պահանջը:

Չհաշված, իհարկե, ներկա կարգավիճակն ու ֆինանսական հնարավորությունները կորցնելու հեռանկարը: Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 14․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր