Մեղրով պատրաստված շամպունը կօգնի ազատվել մազերի հետ կապված խնդիրներից          Օկուպացված Արցախում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ. Ալիևը մտադիր է մինչև տարևերջ բնակեցնել 20 հազար մարդ       Ողբերգական դեպք Սյունիքում. ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց, 4-ամյա աղջնակը մահացել է    

14 մայիս 2024 11:20

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. գրառման մեջ առկա են սպառնալիք,վիրավորանք

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. գրառման մեջ առկա են սպառնալիք,վիրավորանք«Մուրադյան» բրենդի հիմնադիր Տաթև Մուրադյանի «Ֆեյսբուք»-ի գրառումը քրեական վարույթի նախաձեռնման հիմք է հանդիսացել:

Տաթև Մուրադյանը գրառում է արել իշխանափոխության իր պատկերացումների մասին՝ նշելով, թե այն պետք է, որպեսզի Հայաստանի բնակչության մի մասը «ծեծվի, ստորացվի» կամ՝ «սատկի բանտում»:

Տա Աստված լինի իշխանափոխություն, ու դրանից հետո Հայաստանում մի աշխարհ մարդ պետքա լուսահոգի Վահան Հովհաննիսյանի ասած լեգենդար խոսքի համաձայն՝ ԾԵԾՎԻ դալաններում, ստորացվի, որոշները պետքա վտարվեն ու զրկվեն ՀՀ անձնագրից, որոշները սատկեն բանտում ու որոշները պարզապես ամեն Աստծո օր ամեն տեղ ստորացվեն ու թուք ու մուր ուտեն! ես դա անելու եմ! մենակ էտ դեպքում էս սրբազան հողը կմաքրվի էս տեսակ շան ծնունդներից, ուրիշ ձև չկա!!!!»,-գրել է Մուրադյանը:

Նշենք՝ ՔԿ հաղորդագրության համաձայն՝   նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր