Մինսկն իրեն ոչ մի բանում մեղավոր չի համարում.Ինչո՞վ է պայմանավորված ՀՀիշխանությունների ներկայիս ակնհայտ թշնամական հռետորաբանությունը Բելառուսի նկատմամբ          3 աղջիկներ են մոտեցել, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ.զբոսաշրջիկները հարձակվել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակցի վրա       Ոչ թե Փաշինյանն ու Գրիգորյանն են շալվարը լցրած թաքնվել ԱՄՆ դեսպանատան ցանկապատի տակ, այլ մեղավորը ՌԴ-ն է.Ինչպե՞ս ԵՆ արձագանքել Գրիգորյանի խոսքերին    

15 մայիս 2024 09:25

ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանը կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել և եթե մեծ բազմություն լինի չեն կարող հակառակվել ժողովրդի պահանջին. «Հրապարակ»

ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանը կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել և եթե մեծ բազմություն լինի չեն կարող հակառակվել ժողովրդի պահանջին«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական պատգամավորներն աղոթում են, որ մինչ այդ շարժումն իսկապես մարի, ինչպես իրենք են ամեն օր հայտարարում` աղոթքի նման։ ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ սրբազանն այդ օրերին կարող է մարդկանց խորհրդարանի շենքը պաշարելու կոչ անել, եւ եթե հնարավոր լինի ապահովել մեծ բազմություն, ապա իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին։

Ի դեպ, նախօրեին, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Սարգսյանը եւ Գառնիկ Դանիելյանը որոշել են սրբազանին խորհրդարան հրավիրել եւ անցագիր են իջեցրել, ԱԺ-ում ներկա ՔՊ-ական պատգամավորների շրջանում իսկական խառնաշփոթ ու աժիոտաժ է սկսվել: Մտածել են, որ սրբազանը կշրջի շենքում` ինչ անել, որ հանկարծ չհանդիպեն նրան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 15․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր