Տեսանյութ.Ժողովո՛ւրդ, ես ձեզ հետ եմ․ դուք ասեք՝ ի՞նչ անեմ, հրաժարական տա՞մ, թե՞ շարունակեմ․ Մենք մեր հողը չենք ծախում

***
«Մենք ուզում ենք ասել, որ մեզ փոխհատուցում պետք չի, թող անտեղի ծախս չանեն, մենք մեր հողը չենք ծախում»,–գյուղապպետարանում ասաց բնակիչներից մեկը։ Մյուսն էլ հավելեց, որ իրենք ծախված չեն, որ հող ծախեն։
«Իրանք թուրքի վրա ծախված շներ են, իրանց ինչ ա եղել, ոչ մի բան չեն կարող անել, թող գեղացիք կոտորվեն ու տուժվեն»,–ասաց մյուս գյուղացին։
Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, թե Կիրանցի 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին, բնակիչները դրական չեն համարում։ Նրանց խոսքով` այդ հողերն իրենցն են եղել ու այնպես չի, որ Ադրբեջանը դրանք հետ է վերադարձնում։
Գյուղացիների խոսքով` այսօր առավոտյան ԱԱԾ–ից եկել են գյուղ, որ քարտեզների հետ ծանոթանան, հասկանան, թե գյուղացիներից ում տունն է մնալու թշնամուն, որպեսզի կարողանան բանակցել փոխհատուցման համար։
Տեսանյութն՝ այստեղ