Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան          ՀՀ-ում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար, սպառնալով, որ չտալու դեպքում տեսազանգը կհանրայնացնի       Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն    

17 մայիս 2024 10:49

Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավnր կա

Մյասնիկյան պողոտայում «Mazda»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավnր կաՄայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է  բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել լվացման աշխատանքներ։

ՀՀ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր