Իրանն այնպիսի զինատեսակներ ունի, որոնցով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները          Հոկտեմբերի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

17 մայիս 2024 16:02

Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք

Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք Ռազմական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը հայտարարել է, որ շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր։ Նրա խոսքով նման նախաձեռնություն արդեն իրականացվում է Չինաստանում, գրում է voennoedelo.com-ը։

«Չինաստանը սկսել է հակաօդային պաշտպանության գերհեռահար հրթիռի մշակումը։ Այդ զենիթային հրթիռը պետք է լուծի երկու հազար կիլոմետրից ավելի հեռավորությունների վրա հակառակորդի ռմբակոծիչների և AWACS ինքնաթիռների ոչնչացման խնդիրը։

Այստեղ պետք է հիշել, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգն ապահովում է առավելագույնը 380–400 կիլոմետր հեռահարություն։ С-500 համալիրը որսում է թիրախները 600 կիլոմետր հեռավորության վրա։ 600-ից 2000 կիլոմետրի հասցնելը ոչ թե հայեցակարգային, այլ զուտ տեխնիկական լուծում է պահանջում»,- ասել է փորձագետը նշելով, որ Ռուսաստանը նույնպես պետք է զբաղվի նման զարգացմամբ։

Սիվկովի խոսքով իրադարձությունների զարգացման նման օպերատիվ և ռազմավարական հետևանքները շատ լուրջ կլինեն։ Նախ անհնար կլինի կործանել հիպերձայնային արագությամբ թռչող հակաօդային հրթիռը կործանիչով կամ ՀՕՊ-ով։

Երկրորդ հերթին դա նշանակում է, որ հակառակորդի AWACS ինքնաթիռները, ռադարային ճնշող ինքնաթիռները և պարեկային գոտիներում տեղակայված հակասուզանավային ինքնաթիռները հեշտությամբ կկործանվեն նման հրթիռներով։ Երրորդը այն է, որ նման զենիթային հրթիռներ ունեցողը հնարավորություն կունենա ոչնչացնել հակառակորդի ավիակրային հարվածային խմբի պաշտպանական ամբողջ համակարգը:

«Այդ դեպքում հականավային հրթիռներն այլևս չեն հանդիպի լուրջ հակազդեցության, քանի որ ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմածովային ինքնաթիռները կկորցնեն իրենց նշանակությունը։ Ամերիկացիները ստիպված կլինեն իրենց տախտակամածային ինքնաթիռներից այնպիսի հրթիռներ կախել, որոնք կարող են որսալ հակաօդային հրթիռները:

Ավիակիրը իր հերթին պետք է զինված լինեն այնպիսի զենիթային հրթիռներով, որոնք ունակ կլինեն խոցել այդ հրթիռները։ Բայց դրանք մանևրում են և ունեն հիպերձայնային արագություն»,-ընդգծել է փորձագետը:

Սիվկովի խոսքով, այսօր Չինաստանը զրոյից է նման զինատեսակներ ստեղծում, իսկ Ռուսաստանն արդեն հիմքեր ունի սեփական նմանատիպ գերհեռահարության զենքեր ստեղծելու համար։

«Հետևաբար, Ռուսաստանն այսօր հնարավորություն ունի այդ ոլորտում մնացածներից առաջ անցնելու»,- ասել է ռազմական վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր