Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

17 մայիս 2024 18:05

Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ

Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ունենալով օպերատիվ տեղեկություններ, մայիսի 17-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Կ․Խ․-ին հրավիրել են աշխատասենյակ։

Վերջինս քրեակատարողական ծառայողների պահանջով ներկայացրել է տաբատում թաքցված փաթեթը, որի մեջ առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,22 գրամ, շագանակագույն զանգված։

Քաղաքացի Կ․Խ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և տեղափոխվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր