Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենալու

Երևանի ղեկավարն ակտիվացրել է Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իր ջանքերն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը բացահայտորեն հակադրվում են Ռուսաստանին, գրում է InfoBrics-ը, արդյունքում Մոսկվան, որը պատրաստ էր աջակցել Հայաստանին, արել է իր եզրակացությունները, որոնք ռազմավարական հեռանկարում կարող են ձեռնտու չլինել հանրապետությանը։
«ԵՄ/ՆԱՏՕ անդամակցության վերաբերյալ Փաշինյանի մոլորությունը Հայաստանի համար լավ ավարտ չի ունենա»,- ասվում է հրապարակման մեջ։
Այսօր Հայաստանը ոչ միայն տարածքներ է կորցրել, այլ նաև բախվել է մի շարք ներքին խնդիրների, որոնք կապված են Փաշինյանի գործողությունների հետ։ Երկրի արտաքին քաղաքականությունը ևս այսօր դժվար ժամանակներ է ապրում։ Փաշինյանը շարունակում է հեռանալ Ռուսաստանից և միևնույն ժամանակ կիսվում է Արևմուտքի հետ հաշտեցման ծրագրերով։
Նա վերջերս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու արդեն 2024 թվականին: Նրա խոսքերը ժպիտ են առաջացրել համաշխարհային առաջնորդների մոտ։ Այդ հայտարարությանը հեգնանքով է արձագանքել անգամ Վրաստանը, որի իշխանությունները արդեն երկու տասնամյակ է երազում են անդամակցել Եվրամիությանը։
«Ամենավատն այն է, որ Փաշինյանը մտադիր է դաշինքի մեջ մտնել Մոսկվայի մյուս թշնամիների հետ»,- նշել է սյունակագիր Դրագո Բոսնիչը։,