Տեսանյութ.Այս պայքարն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը․ Բագրատ Սրբազան          Տեսանյութ.Ազգային Ժողովի մոտ հանրահավաք է. ԱԺ արտահերթ նիստը չկայացավ       Ով է գործակալը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն    

20 մայիս 2024 12:35

Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից.Պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը

Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից.Պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումըՔաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրումներ, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն.

-Ինչո՞ւ հենց Նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը,

-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ ըստ տարբեր աղբյուրների իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։

ԵՒ որպես հարցադրման ամփոփում` ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։

Կարծում եմ ժամանակը կպատասխանի` պատահակա՞ն, թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր