«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

22 մայիս 2024 14:53

Ինչո՞ւ նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն չփոխեց երթուղին. Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատմությա «մութ կողմերըը»

Ինչո՞ւ նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն չփոխեց երթուղին. Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատմությա «մութ կողմերըը»Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառ դարձած ավիավթարը ձեռնտու է Իսրայելին, սակայն այս միջադեպն ունի «մութ կողմեր», որոնք պետք է հստակեցնել։ Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանին և այլ պաշտոնատար անձանց տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը: Պատվիրակությունը ուղղաթիռներով վերադառնում էր Ադրբեջան կատարած այցից հետո, որտեղ Ռաիսին և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը մասնակցում էին սահմանային Արաքս գետի վրա «Գըզ Գալասի» հիդրոհանգույցի բացման և «Խուդաֆերին» հիդրոհանգույցի շահագործման հանձնման արարողությանը:

«Ինչ վերաբերում է նախագահ Ռաիսիի սպանությանը, արդյո՞ք դա ձեռնտու է Իսրայելին։ Ձեռնտու է։ Յուրաքանչյուր միջադեպ, որը հուզում է Իրանին, ձեռնտու է Իսրայելին։ Հնարավո՞ր է, որ Իսրայելն է կանգնած դրա հետևում: Հնարավոր է։ Բայց ես չեմ կարծում, որ պետք է մեղադրել միայն Իսրայելին։ Ուղղաթիռի կործանման մեջ մութ կողմեր կան։ Դրանք պետք է պարզաբանվեն», — գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

Բացի այդ, նա հարց է տալիս, թե արդյոք Իրանը չի կարող ELT սարքը տեղադրել այն ուղղաթիռի վրա, որով թռչում է նախագահը:

«Եթե երկրում կա միայն մեկ ELT սարք, ապա այն չպե՞տք է լինի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա»,- գրում է հրապարակման հեղինակը և հավելում․ «Երեք ուղղաթիռ է թռչում: Նրանցից երկուսին հաջողվում է վայրէջք կատարել։ Ինչո՞ւ է կործանվել նախագահին տեղափոխող ուղղաթիռը։ Նշվում է, որ երկու այլ ուղղաթիռներ փոխել են թռիչքի երթուղին, երբ հասել են մի տարածք, որտեղ խիտ մառախուղ է եղել: Ինչո՞ւ նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն չփոխեց երթուղին։ Արդյոք խոսակցություն եղել է մյուս երկու ուղղաթիռների օդաչուների միջև՝ թռիչքի երթուղու փոփոխության վերաբերյալ»։

Հեղինակի խոսքով ՝ ուշագրավ է, որ Ռաիսին թռչում էր ոչ թե նախագահական ուղղաթիռով, այլ իրանական Կարմիր մահիկին պատկանող ուղղաթիռով:

«Եթե Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը հագեցած լիներ ELT սարքով, այն ազդանշան կտար վթարի պահից 30 օրվա ընթացքում։ Այսպիսով, Ռաիսին ավելի հեշտ կլիներ գտնել: Հետաքրքիր է, արդյոք Ռաիսիին չէին ցանկանում գտնել նախքան նրա մահը վերջնականապես հաստատվելը»,- ընդգծում է պարբերականը։

«Պարզվել է, որ խցիկը, որում եղել են խոցված ուղղաթիռի օդաչուները, հրդեհվել է։ Պարզվել է, որ օդաչուն և երկու սպա ողջ-ողջ այրվել են: Պարզվել է, որ նախագահի հետ ֆյուզելյաժի հիմնական մասն առանձնացվել է խցիկից։ Օդաչուների խցիկում բռնկված հրդեհը կարո՞ղ է սպանության նշան լինել: Կարո՞ղ էր պայթուցիկ կամ դյուրավառ նյութ դրվել խցիկում»,- հարց է բարձրացնում նյութի հեղինակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր