10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

20 մայիս 2024 14:22

Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը

Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերըԱրևմտյան ավանդույթների նորաձևությունը նորություն չէ նախկին խորհրդային հանրապետությունների համար: Ոմանք ցանկանում են գնալ Եվրոպա և ժանյակավոր վարտիք հագնել, իսկ մյուսների մոտ բացակայում է ազատությունն ու ժողովրդավարությունը։ Բայց գլխավորը, որ միավորում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած բոլոր այդ երկրներին, Եվրամիության մաս դառնալու ցանկությունն է։ Այնպես որ, երբ շատ ես ուզում ինչ որ բան, ապա ընդունված է լռել դրա հետևանքների մասին, գրում է dzen.ru-ն։

Հարավային Կովկասում այս պահին մեծ անկարգություններ են: Իսկական քաոս է թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած ուղին հաջողված քարոզարշավ չի կարելի անվանել: Հրաժարվելով Ռուսաստանի հետ բարեկամությունից և նրան մեղադրելով մահացու բոլոր մեղքերի մեջ Հայաստանը, բնականաբար, կորցրեց Լեռնային Ղարաբաղը, իսկ Արևմուտքի հետ սիրախաղից հետո նա համաձայնեց սահմանի սահմանազատմանը։ Բայց չէ՞ որ նրան զգուշացրել էին այդ մասին: Համաձայնվելով զիջումների Երևանը պետք է Բաքվին փոխանցի Տավուշի մարզի չորս գյուղ։ Սակայն հայ ժողովուրդը դեմ է նման ելքին։ Ամբողջ երկրում բողոքի ցույցեր են: Ցուցարարները պահանջում են Փաշինյանից հրաժարական տալ։ Սակայն, եթե նույնիսկ Փաշինյանը ժամանակի վրա խաղա, երաշխիքներ չկան, որ Ադրբեջանը զորք չի մտցնի և ուժով «պարտքը» չի վերցնի։ Ի դեպ, երբ նա եկավ իշխանության, խոստացավ, որ եթե ժողովուրդը երբևէ նման ցանկություն ունենա, ինքը հրաժարական կտա։ Բայց հիմա կարելի է նկատել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը համառորեն կպել աթոռից: 

Այս ամբողջ պատմության մեջ շատ ցուցիչ է Բաքվի օրինակը։ Ադրբեջանը երբեք չի ձգտել ամեն գնով դառնալ Եվրոպայի մաս ի տարբերություն այդ գաղափարով տարված հարևան երկրների և իր բարեկամ Թուրքիայի։ Հնարավոր չեղավ Բաքվին  ներքաշել ԵՄ ծուղակը ո՛չ բլիթով, ո՛չ մտրակով։ Հնարավոր է, որ նրանք պարզապես չեն ցանկացել լինել ԵՄ երկրորդ կարգի անդամ։ Բացի այդ, Ռուսաստանը տնտեսապես շատ ավելի մոտ է Բաքվին, քան Եվրոպային։ Այսպիսով, Ալիևը չի նախատեսում միավորվել մեկ միավորման մեջ իր եվրոպացի ընկերների հետ։ Գոնե առայժմ...

Եվ հնարավոր է, որ եթե չլինեին Արևմուտքի ջանքերը, ապա Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց կկարողանային խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ հիմա պարզ չէ, թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ պատերազմով, թե՞ խաղաղությամբ։

Թբիլիսիում էլ բողոքի ցույցեր են տեղի ունենում օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի պատճառով, որը տեղի իշխանություններն ընդունել են  երկրում հերթական գունավոր հեղափոխությունը կանխելու համար։ Լիբերալներն այն աստիճան են ցնցել վրացական նավակը, որ այն բանից հետո, երբ հայտարարեցին, որ դեպի ԵՄ ճանապարհն այժմ ընդմիշտ փակ է Թբիլիսիի համար, իշխանությունները որոշեցին հետ շրջել ֆիլմը։

Կուզենայի հարցնել. Հայաստանում և Վրաստանում հասկանո՞ւմ են, որ երբ Եվրոպայում բլիթը վերջանա, կգա մտրակի ժամանակը: Շատ հավանական է, որ ոչ: Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ, այլ ոչ թե ուժեղ և կամային էլիտաներ։ Եվ ստացվել է այնպես, որ շատ ժամանակին եղան Հայաստանի և Վրաստանի այն իշխանությունները, ովքեր ցանկանում էին միանգամից մի քանի աթոռների վրա նստել։ Եվ ևս մեկ հարց. ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր