Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից          Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

22 մայիս 2024 11:16

Կոտայքի մարզում զինված տղամարդը կրակոց է արձակել․ նա վնասազերծվել ու ձերբակալվել է

Կոտայքի մարզում զինված տղամարդը կրակոց է արձակել․ նա վնասազերծվել ու ձերբակալվել էԵրեկ՝ մայիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր գյուղում մի քաղաքացի ատրճանակով զինված կրակոցներ է արձակում։ Ոստիկաններն ու պարեկները պարզում են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին։

Վերոնշյալ գյուղում իրավապահները ճշտում են կրակողի գտնվելու վայրը, ինչից հետո վնասազերծում ու ձերբակալում են նրան։ Հաղորդվում է, որ տղամարդու ձեռքին եղել «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր