Վաշինգտոնը փակում է ռուսական վիզաների կենտրոնը․ Մոսկվան խոստանում է համարժեք պատասխան տալ          Տեսանյութ.Խոշոր հրդեհ Աստանայում. 26-հարկանի շենք է այրվում       Վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

22 մայիս 2024 12:28

«Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեր դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանը

«Եթե ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ»․ Խաչատուր Սուքիասյանը սպառնաց ընդդիմությանըՀիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ։ ԱԺ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց ընդդիմությանը․ «Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ այնպիսի կարծիք է ձեւավորվում, որ մեր գործընկերները եւ ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների։ Մի մասը ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը՝ չգիտակցելով, իր ընկերներին լսելով։ Եվ եթե մենք գնանք տարիներ հետ եւ տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձեւով են ղեկավարել եւ տեսնենք, թե նրանք ինչ ձեւով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում։
 
Շատ վատ էին վարվում՝ կամ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կամ մահանում է, կամ էլ ունեզրկվում էին։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք, դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որոնք դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվեն ձեզ դեմ։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ն լինի հզոր ու ուժեղ։ Իսկ մնացած հորինվածքները, որ հորինում եք՝ սահմանները տվին, հողերը տվին, դրանք նրա համար են, որ շատ լավ կարողանաք հասարակությանը գցեք մոլորության մեջ»։ «Ամենավատ վնասը դուք տվել եք մեր ղարաբաղցի քույրերին եւ եղբայրներին, երբ նրանց նույնպես հրավիրել եք ձեր միտինգին։
 
Ինչո՞ւ, որովհետեւ նրանք ՀՀ քաղաքացիների, գործարարների ջանքերի եւ հարկերի շնորհիվ են կարողանում այդ համապատասխան նպաստը ու այն բնակարաններն ու տները, որոնք ապագայում կունենան, ստանալ։ Ձեզ ուզում եմ ասել՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ միտումնավոր տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն, ինչո՞ւ, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր ու մարդիկ․․․ Ղարաբաղի նախագահի բունկերում տեսել եմ Սամվել Բաբայանին, որն այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին, ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
ՔՊ-ականը հավելեց․ «Ես ուզում եմ իմ երկրում՝ ՀՀ-ում մարդիկ հանգիստ ապրեն, ՀՀ-ն ուժեղանա, իր հարեւանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի»։
Նա ընդդիմությանը կոչ արեց համախմբվել իրենց հետ ու ուժեղացնել ՀՀ-ն․ «Այդ իշխանության ձգտելը ես չեմ կարծում, որ ստացվելու է, որովհետեւ ՀՀ քաղաքացիները գիտակից են, տեսնում են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր