Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը վարչապետի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է          Դատարանը երկու ամսով կալանավորեց Սամվել Կարապետյանին       Հունիսի 19-ին և 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 մայիս 2024 12:54

Ադրբեջանում անթաքույց հրճվանք կա Իրանում տեղի ունեցածի վերաբերյալ.ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում

Ադրբեջանում անթաքույց հրճվանք կա Իրանում տեղի ունեցածի վերաբերյալ.ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդումՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Իրանի համար այս ծանր օրերի ֆոնին թուրք-ադրբեջանական քարոզչությունն ընկած իր ԱԹՍ-ներն է գովազդում` փորձելով ցույց տալ, թե հենց թուրքական կողմի ջանքերով է վթարի ենթարկված նախագահական ուղղաթիռը հայտնաբերվել:
 
Ավելին` ադրբեջանական կողմը քարոզչական մի ուղղություն էլ կենտրոնացրել է` կասկածի տակ դնելու Իրանի տեխնոլոգիական զարգացման իրական մակարդակը` թեման նաև տանելով այն ուղղությամբ, որ թուրքական ԱԹՍ-ի թռիչքով է պայմանավորված եղել վթարի ենթարկվածների հայտնաբերումը:
 
Ադրբեջանական տգ կանալներում անթաքույց հրճվանք կա տեղի ունեցածի վերաբերյալ, նաև Իրանի տեխնոլոգիական զարգացումը կասկածի տակ դնող բազմաթիվ հրապարակումներ ու մեկնաբանություններ:
Անկախ այն հանգամանքից, որ վթարի վայրն իրանական կողմն է ծանր եղանակային պայմաններում ֆիքսել և առաջինը հասել, անչափ տհաճ է թուրք-ադրբեջանական անբարոյական քարոզչությունը հատկապես այս օրերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր