Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով          Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»       Կոնջորյանի առանձնատան գործարքի համար փաստաթղթեր են պահանջել. բացառիկ. «Ժողովուրդ»    

23 մայիս 2024 09:51

Ինչու սրբազանը․ մինչ նրա թեկնածության շուրջ կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ.«Հրապարակ»

Ինչու սրբազանը․ մինչ նրա թեկնածության շուրջ կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։
 
Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։
 
Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքում որեւէ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս չի ձեւավորվել, պարզվել է, որ միայն սրբազանի անձի հետ կապված չկան տարաձայնություններ, ուստի նա ստիպված է եղել համաձայնել իր առաջադրմանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր