Բագրատ սրբազանին առաջարկել են վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել. «Ժողովուրդ»
![Բագրատ սրբազանին առաջարկել են վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել Բագրատ սրբազանին առաջարկել են վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել](https://hayacq.com/uploads/posts/2024-05/1715248949_bagrat-srbazan.jpg)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը մայիսի 18-ին հանդիպում էր ունեցել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ օրը կայացած փակ հանդիպումից:
Այսպիսով, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ ժամանակավոր կառավարության ձեւավորման դեպքում վարչապետի թեկնածուն պետք է հենց Բագրատ Սրբազանը լինի ու առաջարկել են կազմել այդ ամենը արձանագրող փաստաթուղթ եւ բոլորով ստորագրել այն: Այսինքն՝ թղթի վրա արձանագրեն, որ ապագա վարչապետը Բագրատ Գալստանյանն է, ու այդ փաստաթղթում բոլոր ներկաների ստորագրությունները դրվեն:
Բագրատ Սրբազանը չի համաձայնել եւ որեւէ թուղթ չի ստորագրել:
Հանդիպումից հետո Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ մինչ իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնություն տալը՝ պետք է Վեհափառի համաձայնությունը ստանա:
Երեկ էլ հայտարարեց, որ արդեն կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը. այնպես որ, հետաքրքիր անակնկալներով լի հանրահավաք է սպասվում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 24․ 05․ 24 թ համարում։