Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, կա 3 տուժած          Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված       Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում    

24 մայիս 2024 09:04

Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել․«Հրապարակ»

Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին եւ ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձեւակերպման համար տաղավարներ եւ պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։

Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգեւորությունից եւ ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր