Տեսանյութ. Մինչև նոյեմբեր՝ իշխանափոխություն․ Սրբազան          ՀՀ-ում գործող հայտնի նախագծերից մեկի ղեկավարը ինտիմ բնույթի տեսազանգ է ունեցել անծանոթ կնոջ հետ, որն էլ պահանջել է գումար, սպառնալով, որ չտալու դեպքում տեսազանգը կհանրայնացնի       Ծխախոտի տուփերը սկսել են հանդես գալ նոր տեսքով. այլևս չկա խեժի և նիկոտինի պարունակության քանակական ցուցանիշների մասին տեղեկություն    

24 մայիս 2024 11:03

BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կայանված 5 մեքենաների. վարորդին հոսպիտալացրել են

BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կայանված 5 մեքենաների. վարորդին հոսպիտալացրել ենՄայիսի 24-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Ford», «Nissan», «Ford», «Opel», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև բախվել է Նաիրի Զարյան փողոցի տներից մեկի երկաթե դարպասին՝ մասամբ վնասելով այն։

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW», «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ վարորդը հիվանդանոցում չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր