Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար    

10 օգոս 2024 13:30

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա. վիրավnրներ կան

 «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա. վիրավnրներ կանՕգոստոսի 10-ին, ժամը 07:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակայքում տեղակայված ոստիկանության հենակետից Մ-2 միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1985 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և  հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ուղևորներ Զ․ Վ․-ն (ծնված 1962 թ.), Վ․ Ու․-ն (ծնված 2006 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1971 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Պ․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ․ Ու․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս տուժածներինը՝ կայուն ծանր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր