Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու ավտոմեքենան հայտնաբերվել է Դավթաշենի կամրջի մոտ, իսկ դին՝ կամրջի տակ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Դավթաշենի կամրջի տակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերում են տղամարդու դի։ Դեպքի վայր է ժամանել մահացածի ընկերը, որը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է՝ նա Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Անդրանիկ Գ․-ն է։
Պարզվել է մահացածը մասնագիտությամբ ատամնաբույժ էր և բնակվում էր Աբովյան քաղաքում։ 2 օր է հարազատները փնտրում էին նրան և դիմել էին ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ որպես անհետ կորած որոնվում էր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։