Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

25 մայիս 2024 11:46

Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՄի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։

Փաշինյանը, ըստ նախնական տեղեկությունների, ուղևորվում էր Տաշիր։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանը մեկնել է սահմանամերձ Բաղանիս։

***
Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել.

«Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր