Տեսանյութ.Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժ են կիրառել լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահները Բաղանիսում բռնություն են կիրառել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ է մեկնել: «Ազատության» տեղեկություններով՝ Բաղանիսում հանդիպում է նախատեսված գյուղի դպրոցում։
Անվտանգության աշխատակիցները դպրոց մտնել թույլ չեն տալիս: Լրագրող Անի Գևորգյանին հաջողվել էր մտնել շենք, սպասում էր նախասրահում, նրան հորդորում էին դուրս գալ, ինչից հետո դուրս բերեցին ուժ գործադրելով:
Առայժմ հայտնի չէ՝ կայցելի՞ Փաշինյանը նաև Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր։
Նշենք, որ այսօր Փաշինյանը մեկնել է Բաղանիստ, որի դպրոցում նախատեսված էր հանդիպում բնակիչների հետ։ Լրագրողն այս օրերին գտնվում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում եւ այցելել էր դպրոց, սակայն թիկնապահները բռնությամբ նրան հեռացրել են դպրոցից։