Նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ          Տեսանյութ.Ամերիկայի Միացյալ Նահանգների Օկլահոմա նահանգում տորնադո է եղել       «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ    

27 մայիս 2024 12:41

Զանգվածային ծեծկռտուք՝ բնիկ հայաստանցիների և ռուսների միջև

Զանգվածային ծեծկռտուք՝ բնիկ հայաստանցիների և ռուսների միջևԲաշկիրիայի Իլիշևսկի շրջանի Վերխնեյարկեևո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Հյուսիսային ռազմական օկրուգի նախկին զինծառայողների, բնիկ հայաստանցիների և տեղի բնակիչների մասնակցությամբ։

Ըստ Readovka տելեգրամյան ալիքի, վիճաբանությունը տեղի է ունեցել օրերս։ Նախնական տվյալներով՝ հատուկ գործողությանը մասնակցած մի խումբ անձինք և բնիկ հայաստանցիներ բանավոր վիճաբանություն են ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Ավելի ուշ տեղի բնակիչները հանդիպման են եկել հայաստանցիների հետ և պահանջել, որ ներողություն խնդրեն ռուս-ուկրաինական պատերազմի մասնակիցներից, սակայն արդյունքում նոր ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է հարյուրից ավելի մարդ։

Նշվում է, որ նախկինում էլ գյուղում նման ընդհարումներ եղել են նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների հետ։ Տեղի բնակիչները պատմել են, թե ժամանակին ինչպես են ծեծել Ադրբեջանից եկածներին, որոնք սեռական ոտնձգություններ են կատարել տեղի աղջիկների նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր