«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

27 մայիս 2024 14:58

Ոստիկանության ավելի քան 60 ծառայող փորձել է ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն

Ոստիկանության ավելի քան 60 ծառայող փորձել է ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հասնող բերման ենթարկված քաղաքացիներից շատերի, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչներ հանդիսացող, անձեռնմեխելիությամբ օժտված Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն: Քաղաքացիներին պատկանող բազմաթիվ ավտոմքենաներ բերման են ենթարկվել: Կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ ֆեյսբուքյան էջը:

«Ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն: Հանցավոր այս խմբի պարագլուխ և առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնալով հայրենադավ իր ծրագիրն իրականացնելու, խառնակչության, քաղաքացիների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ բացահայտ հակաօրինական գործողություններ կազմակեպելու իր հանցավոր մտադրությունները կյանքի կոչելու նպատակադրումներին, պետական հաստատություններն ու մարմինները վերածել է հանցագործության կոնկրետ գործիքների:

Առ այդ, ընդգծելով ոստիկանական ծառայողների կողմից համակարգված և պարբերական դարձած անօրինական բերման ենթարկելու դեպքերը, այդ թվում՝ անձեռնմխելիությամբ օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, տեղեկացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջում ենք կոնրկետ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած և պետությունը զավթած հանցավոր այս խմբավորմանը:

Վերահաստատելով համոզումը, որ հանցագործությունները անպատիժ չեն մնալու, պահանջում ենք գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագործություններ կատարած ոստիկանության ծառայողներին, վերջիններիս անօրինական հրահանգ տված և հանցագործությունների անպատժելիությունը երաշխավորող Նիկոլ Փաշինյանին՝ հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ:

Կրկին արտահայտելով բազմիցս ապացուցված համոզումը այն մասին, որ Հ․Յ․ Դաշնակցությանը նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել, հայտարարում ենք, որ պետության կազմաքանդմանը տանող և Հայոց պետականությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու:

Կոչ ենք անում համայն հայությանը՝ հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համախմբվել սրբազան շարժման շուրջ»,- նշված է հայտարարության մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր