Տեսանյութ. Վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ավագանու նիստի ժամանակ          Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտում       Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը    

28 մայիս 2024 09:04

Պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու․ «Հրապարակ»

Պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով գնում են Սարդարապատի հուշահամալիր՝ այնտեղ գիշերելու եւ հերոսամարտի հաղթանակի տոնը նշելու համար:

Մեզ ասացին, որ Փաշինյանը ՀՀ նախագահականում տոնի առիթով մեդալներ է շնորհելու զինվորականներին, ապա գնալու է Ապարան՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր:

Սա պաշտոնավարումից ի վեր առաջին անգամն է, որ Փաշինյանը չի գալիս Սարդարապատ: Նշենք, որ Սրբազանի հետ հազարավոր քաղաքացիներ են եկել հուշահամալիր:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր