Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ. Իշխանությունը սխալվեց իր հաշվարկներում.արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են

Նրա խոսքով, այս քայլը հակառակ էֆեկտն է ունեցել. «Իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Դա բերեց նրան, որ անգամ այն արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են: Հիմա բոլոր արցախցիները համոզվել են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը Արցախ վերադառնալու մասով այս իշխանությունները չեն հնչեցնելու միջազգային հարթակներում: Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ: Այստեղ մնում է միայն պայքարել այսպիսի իշխանությունների դեմ»,-ասաց նա:
Մետաքսե Հակոբյանի խոսքով, իշխանությունների նպատակն է պառակտել հասարակությունը, մարդկանց իրար դեմ հանել. «Բայց այդ մեխանիզմը էլ չի աշխատում, իշխանությունները այստեղ էլ են պարտվում: Դիտարկելով, որ հրապարակում ավելի շատ արցախցիներ են, քան հայաստանցիներ, դա նախ վախի դրսեւորում է, եւ դրանով շարունակում են իրենց պառակտման քաղաքականությունը»,-ասաց նա: