Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա Արցախի անունը նույնիսկ չի տալիս.Վախկոտը միշտ էլ խուսափում է, եթե վախկոտ չլիներ՝ կհանդիպեր

Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը:
«Այստեղ ֆաշիզմ չկա»,- շեշտեց նա:
Լրագրողի դիտարկմանը Նիկոլ Փաշինյանի Սարդարապատ չգալու մասին՝ Սրբազանն արձագանքեց.
«Փախուստի մեջ է: Վախկոտը միշտ էլ խուսափում է, եթե վախկոտ չլիներ՝ կհանդիպեր: Ստախոս մարդը սուտ է խոսել, հերթական սուտն է ասել: Այդ մարդն ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա Արցախի անունը նույնիսկ չի տալիս, պատմության դեմ է գործում: Արցախի Հանրապետությունը գոյություն է ունեցել 30 տարի, բայց նա նույնիսկ այդ մասին է լռում»:
Անդրադառնալով Փաշինյանի խոսքերին այն մասին, որ ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր օգնել են պատերազմում Հայաստանի դեմ՝ Միքայել Սրբազանն ընդգծեց.
«Բա ո՞ւր էր ինքը նայում, ինչո՞ւ չէր շուտ ասում այդ մասին, ինչո՞ւ կուլիսների հետևում այդ հարցը չէր լուծում: Ինքն էր՝ անճար և անկամ»: