Սրբազանն այսօր սուրհանդակ է.Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք մեր ուզածին

«Սարդապարատի հաղթանակն անավարտ մնաց, որովհետև մեկ դար անց մենք պետականությունն ու հայրենիքը կորցնելու երկընտրանքի նախաշեմին ենք։ Այս սրբազան պայքարը սերունդների պայքար է։ Սա մի օրվա, մի հոգու և անգամ մեկ սերնդի խնդիրը չէ։ Սրբազանն այսօր սուրհանդակ է, կարևոր է, որ այդ սուրհանդակը նաև համերաշխության, հավաքական պատասխանատվության և ժողովրդի հետ գործի»,- նշեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար դեռ մեծ աշխատանք պետք է տարվի․ «Դեռ լիքը աշխատանք կա, որ հասնենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, երբ հասնենք այդ օրինական ու սահամանդրական պահին, ապա Բագրատ Սրբազանը կարող է հանրային վստահություն վայելող կառավարության ղեկավար կարող է լինել»։