«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

30 մայիս 2024 11:21

Տեսանյութ.Եկել եք ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց. Սրբազանը հորդորեց ոստիկաններին չսրել իրավիճակը

Եկել ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց. Սրբազանը հորդորեց ոստիկաններին չսրել իրավիճակըՀանդարտվեք, ոչ մեկ չշարժվի։ Դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ փորձելով հանդարտեցնել ոստիկաններին։

«Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, եկել եք ի՞նչ, ու՞մ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, հետ գնացեք, փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասն էլ փակել եք դուք»,-հայտարարեց Սրբազանը։

Նշենք, որ Հրապարակում իրավիճակը լարված է։ Ոստիկանները փորձում են հրմշտելով հեռացնել ակցիայի մասնակիցներին, մեքենաներն էլ՝ տեղափոխում են։ Ոստիկանները պահանջեցին քաղաքացիներին հետ գնալ և դուրս գալ երթևեկելի մասից։

Բագրատ Սրբազանն էլ պահանջեց՝ ոստիկաններին հետ քաշվել, գնալ՝ ելման դիրքեր։

Տեսանյութերն այստեղ նաև այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր