Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

30 մայիս 2024 12:07

Բագրատ սրբազանին հյուրանոցում գաղտնալսելու դեպքով հայտնի Հեղինեին փոխհատուցում են տվել. «Վազգեն Գալստանյանը անձնապես թիրախավորել է քաղաքացուն»

Բագրատ սրբազանին հյուրանոցում գաղտնալսելու դեպքով հայտնի Հեղինեին փոխհատուցում են տվել. «Վազգեն Գալստանյանը անձնապես թիրախավորել է քաղաքացուն»Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ասաց. «Ինձ հուզում է, որ վերջին շրջանում քաղաքական խմբակի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ թիրախավորվել է անձը, որին տվյալ շարժումը առաջնորդող Վազգեն Գալստանյանը անձնապես թիրախավորել է: Նա ձեռք է բերել հանրության ուշադրությունը ու թիրախավորել քաղաքացուն: Խոսքս հյուրանոցի դեպքի մասին է:
 
Քաղաքացին հետագայում դիմել է ոստիկանություն, դատարան է դիմել, իրեն փոխհատուցում են տվել, բայց ով է կրելու պատասխանատվությունը»:
 
Նա նաեւ դժգոհեց, որ թիրախավորվել է ոստիկանությունը. «Ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, նրանց նաեւ տելեգրամյան ալիքներում թիրախավորում են՝ անձնական տվյալները դնելով ու կոչ անելով մարդկանց թիրախավորել: Կուզենայի սա նաեւ հաղորդում համարեին իրավապահ մարմինները»:
 
Մանասյանն ասաց, որ քաղաքական դաշտը պիտի հնարավորինս զերծ լինի ատելության ու թշնամանքի խոսքից: Իսկ այսօրվա գործընթացներում խտրական խոսք ու ատելության խոսքը, ըստ ՄԻՊ-ի, շատ է: Նա ասաց, որ ԱԺ պատգամավորները կարող են ունենալ լուրջ դերակատարում, ոչ միայն ձեռնպահ մնան, այլեւ հակազդեն ատելության խոսքին:
 
Ինչ վերաբերում է գաղտնալսող սարքերի տեղադրման գործով հայտնի Հեղինեի դեպքին, Մանասյանն ասաց, որ այդ մասին որեւէ դիմում չեն ստացել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր