Կիրանցիներին մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել․ մանրամասներ

Ադրբեջանին անցած տներից մեկի սեփականատեր Մհեր Ավալյանը տարիներով իր ստեղծածը թշնամուն չթողնելու համար սկսել է տան քանդման աշխատանքները։
«Նախ հանել է գույքը, դուռ, լուսամուտ, փայտանյութ, այնուհետև սկսել քանդման աշխատանքները։ Ու ոչ ոք թող չմեղադրի նրան այս քայլի համար»,- ասաց երիտասարդը` նշելով, որ Խանումի` Ադրբեջանին անցած տունը դեռ կանգուն է:
«Ձեռքը չի գնում վառի կամ քանդի, լավ տուն-տեղ է դրել, այգի մշակել... դժվար է»։
Մենք կապ հաստատեցինք տիկին Խանումի հետ, սակայն, վերջինս չցանկացավ խոսել այդ մասին, ասելով՝ «դեռ ոչինչ չեմ որոշել»։
Տավուշի մարզպետարանն այս օրերին զբաղված է ունեզրկված բնակիչների փոխհատուցման ծրագրի իրականացման գործընթացով։ Մյուս կողմից՝ Կիրանցում այլընտրանքային նոր ճանապարհ է կառուցվում։