Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

09 հուլ 2023 21:55

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը. հայկական ու միջազգային կինոյի տոն մայրաքաղաքում

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը. հայկական ու միջազգային կինոյի տոն մայրաքաղաքում Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:

Այն բացվեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։

Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «0 ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Սերգեյ Դվորցևոյի «Հայկա», ինչպես նաև Տակեսի Կիտանոյի «Պարանոցը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է ՀՀ մայրաքաղաք Երևանում 2004-ին: Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիան` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Այն նաև Հայաստանի պատմության արտացոլումն է: Փառատոնը հատկապես ողջունում է այնպիսի ֆիլմեր, որոնցում ներկայացված են զանազան էթնիկ, ազգային խմբեր, տարբեր կրոններ, սովորական և հայտնի մարդկանց առօրյա կյանքը, նրանց հոգսերն ու ուրախությունները:

Մեկ շաբաթ շարունակ հայկական ու միջազգային կինոյի տոնը մայրաքաղաքում իր շուրջ է հավաքում կինոաշխարհի գործիչներին եւ կինոսիրողներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր