Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ          Փետրվարի 15-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Իր անօրեն քայլերով Փաշինյանը դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը    

06 հուն 2024 10:49

Արմաշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել.երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից

Արմաշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել.երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնիցՀունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմաշ գյուղի Հանրապետության փողոցի տներից մեկում. ներսում երեխաներ կան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատվածը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր