Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա օրերին խոսել Պուտինի հետ          Հին, չարչրկված, մաշված տեքստերը, ընդդիմությունը գտնվում է կատարյալ բանկրոտի մեջ       Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը, խորդանոցը    

08 սեպ 2025 10:50

Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը, խորդանոցը

Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը, խորդանոցըՍեպտեմբերի 7-ին, ժամը 19։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցում գտնվող հարակից տների տանիքներում և տներից մեկին կից խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։26-ին, մարվել՝ 20։57-ին։ Այրվել են տներից մեկի տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ), խորդանոցը՝ կենցաղային իրերով (մոտ 5 քմ) և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր