Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

07 հուն 2024 11:43

Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու, պատերազմի թեման էլ բաց է մնալու

 Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու, պատերազմի թեման էլ բաց է մնալուՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում անդրադառնալով սահմանների դելիմիտացիայի թեմային, բավականին վտանգավոր հայտարարություն է արել:

Վերջինս անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ըմբռնում կա, որ Հայաստան-Ադրբեջան ողջ սահմանն է ճշգրտվելու նախապես հայտարարված 1976 թվականի քարտեզներով, թե այս պահին համաձայնությունը միայն Տավուշի մասով է, նշել է, որ 1976 թ-ի քարտեզը այս պահին ֆիքսված է միայն այս հատվածի սահմանազատման համար, հաջորդ հատվածների համար քննարկվում է։ 

Հիմա արդեն առավել քան պարզ է, թե ինչու էր իշխանությունը դելիմիտացիայի տրամաբանությանը դեմ գնում և առանց ողջ սահմանի մասին համաձայնության տեղային սահմանային ճշգրտումներ սկսում:

Իհարկե խիստ չափազանցություն է այս գործընթացին սահմանային ճշգրտում անվանելը, սակայն սա գալիս է հաստատելու այն մտահոգությունը, որ Ադրբեջանը կոնկրետ գյուղերի մասով պահանջ է ներկայացրել, իսկ ՀՀ իշխանությունը դրանք միակողմանի զիջել է:

Երկրորդ, ստացվում է, որ Ադրբեջանը դելիմիտացիայի գործընթացին մոտենում է ընտրողաբար և սահմանային տարբեր ուղղությունների մասով տարբերակված մոտեցում է ցուցաբերում` ըստ իր առաջնահերթությունների:

Երրորդ, իմ մոտ առավել ամրապնդվում է այն համոզմունքը, որ Ադրբեջանն ունի կոնկրետ տարածքային պահանջներ և դրանց` փաշինյանական իշխանության բավարարումից հետո, գործընթացը տապալելու է:

Հետևանքն այն է լինելու, որ Ադրբեջանը դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ խաղաղ ճանապարհով զիջումներ է կորզելու, սակայն դրանով ոչ միայն ՀՀ-ի անվտանգությունն ու կենսունակությունն է խիստ խոցելի դառնալու, այլ պատերազմի թեման բաց է մնալու կամ փոխանցվելու է հաջորդ սերունդներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր